Ի՞նչ է սպասվում դատավոր Ռուբեն Ներսիսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը քննարկում է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի միջնորդությունը: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեցին ՀՀ դատական դեպարտամենտի լրատվական բաժնից: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ մարդու իրավունքների պաշտպանը` Կարեն Անդրեասյանը, «Ժողովուրդ» օրաթերթի նկատմամբ կայացրած վճռի համար դիմել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, քանի որ ըստ օմբուդսմենի՝ նա վճիռը կայացնելիս օրինախախտումներ է թույլ տվել:

Եթե քննարկման արդյունքում հանձնաժողովը համոզվի, որ դատավորը խախտումներ է թույլ տվել, ապա հարցը կարող է ներկայացվել արդարադատության խորհրդի քննարկմանը:




Լրահոս