Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը միգրացիոն ճգնաժամի հարցով ԵՄ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ եթե Եվրամիությունը համաձայնության չգա Թուրքիայի հետ, ապա փախստականների հարցը կմնա չլուծված :
«Այսօր քննարկում կլինի երկրների միջև, որոնք գտնվում են ներգաղթյալների՝ Եվրամիություն հոսքի բալկանյան ճանապարհին: Բոլորը գիտեն, որ այդ միջանցքի վերջում ելք կա: Եթե մենք չկարողանանք համաձայնության հասնել այդ կողմի հետ, ապա մտավախություն ունեմ, որ դժվար կլինի լուծում գտնել»,-Ցիպրասի խոսքն է մեջբերում РИА Новости-ն:
Նշվում է, որ Անկարան հրավիրված չի եղել բանակցություններին:
Ավելի վաղ գագաթնաժողովի շրջանակներում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս նշել է Թուրքիայի մեծ դերը միգրացիոն խնդրի լուծման հարցում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան