Բրիտանական կողմի նախաձեռնությամբ սիրիական և ուկրաինական իրադարձությունների ֆոնին Լոնդոնի և Մոսկվայի միջև քաղաքական կապերը խզվել են, փոխանցում է ТАСС-ը:
Այս մասին Times պարբերականի հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոն:
«Պրակտիկորեն քաղաքական բոլոր շփումները խզվել են, երկու երկրների միջև բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը դադարեցվել է: Նախարարական մակարդակով ևս լճացում է նկատվում: Այժմ շփման միակ ոլորտը մշակույթն է»,-հայտարարել է Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանը:
Յակովենկոյի խոսքով՝ Լոնդոնում ՌԴ դեսպանատների աշխատակիցների թիվը նվազել է այն պատճառով, որ բրիտանական իշխանությունները հրաժարվում են վիզաներ տրամադրել ռուս դիվանագետներին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան