Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը կարծում է, որ «Ժառանգություն» խմբակցությունում բոլորովին էլ քաոսաքյին իրավիճակ չի տիրում¸ և առաջիկայում բոլոր խնդիրներն էլ լուծում կստանան: Ռուբիկ Հակոբյանը հայտնեց, որ խմբակցության նիստ դեռևս տեղի չի ունեցել:
«Մենք նիստ չենք արել, բայց չեմ կարծում, որ քաոսային իրավիճակ է: Ժամանակի ընթացքում բոլոր խնդիրները կլուծվեն: Մենք նիստ կանենք, կքննարկենք և կընտրենք խմբակցության ղեկավարի»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Հարցին` Զարուհի Փոստանջյանը կարո՞ղ է ղեկավարել խմբակցությունը, Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ խմբակցության նիստում բոլորը կարտահայտեն իրենց կարծիքը: