Հովիկ Աբրահամյանի նշանակումն արդեն բավարա՞ր էր. Սերժ Սարգսյանը չի՞ մասնակցելու քարոզարշավին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ իշխանության ներկայացուցիչները եկել են այն համոզման, որ Սերժ Սարգսյանը չպետք է մասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին: ՀՀԿ-ականները մասնավոր զրույցում նշում են, որ իրենց քարոզչական թեւի ներկայացուցիչները Սերժ Սարգսյանին խոստացել են ամեն ինչ անել ըստ պատշաճի, որպեսզի նա անձամբ քարոզարշավին մասնակցի: ՀՀԿ-ում կարծում են, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակումն արդեն բավարար էր, ու պետք չէ, որ Սերժ Սարգսյանը եւս քարոզարշավին մասնակցելով՝ ավելացնի ոչ-ի ճակատի այն պնդումները, թե այո-ի ճակատն իշխանական ողջ ռեսուրսը օգտագործում է հօգուտ այո-ի:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս