«Նույնականացման քարտերի մասին» օրենքը կփոփոխվի. խորհրդարանն ընդունեց քննադատված նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ խորհրդարանում քվեարկության դրվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին» նախագծի փաթեթը:

Այս նախագիծը, արդեն մի քանի օր է, քննարկում են խորհրդարանում, և այն արժանացել էր բուռն քննադատության: Քվեարկությանը մասնակցելու համար եկել էին այն պատգամավորները, ովքեր միայն առավոտյան 15 րոպե են մասնակցում նիստին և հեռանում:

Ի վերջո, ստացվեց  81 կողմ, 16 դեմ, 14 ձեռնպահ ձայն, և նախագիծն ընդունվեց:




Լրահոս