«Ակցիզային հարկի մասին» օրենքով խորանալու է տեղական արտադրողի անպաշտպան կարգավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում այսօր քննարկվում էր «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է օղու, ծխախոտի, դիզվառելիքի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում և ակցիզային հարկի սահմանում սեղմված բնական գազի համար, որն էլ բերելու է գնաճի:

Խորհրդարանում նախագծի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը` նշելով, որ այդ նախագծի ընդունմամբ խորանալու է տեղական արտադրողի անպաշտպան կարգավիճակը, քանի որ հայկական շուկա են լցվելու ռուսական անորակ օղին ու ծխախոտը:

«Այսօր Հայաստանում այսպես թե այնպես տեղական արտադրողը հայտնվել է շատ խեղճ վիճակում բոլոր առումներով: Ծանր վիճակ կստեղծվի ծխախոտի ու օղու արտադրության ոլորտներում, ինչն անմիջական կապ ունի գյուղացու հետ: Սա հնարավորություն է տալիս ռուսական էժան ու անորակ ապրանքը, օրինակ, Ռոստովից, Հայաստանի շուկա մտնելու: Սա վնասելու է քաղաքացու առողջությունը, ընդհանրապես կոմունիկացիաները, որովհետև գազի վրա ակցիզ կիրառելու դեպքում` մենք չենք կարող խուսափել տրանսպորտի թանկացումից: Սա այն դեպքն է, որ մենք, գտնվելով բառացիորեն կրիզիսի մեջ, խոսում ենք հակաճգնաժամանային քայլերի մասին, իսկ ամենալուրջ հակաճգնաժամային քայլերից մեկը կլինի այս օրենքն ԱԺ չբերելը»,- նշեդ նա:

Նա հավելեց, որ մենք, գտնվելով ԵՏՄ շուկայում և այդ նույն տիրույթում, այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ տեղական արտադրողը խստագույնս անպաշտպան է լինելու, պաշտպանված չի լինելու ռուսական էժան ու անօրակ ապրանքատեսակի մուտքից դեպի Հայաստան:




Լրահոս