Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի առաջին կես ժամն անցավ ՀՀԿ-ական պատգամավորների գրավոր հարցերին պատասխանելով: Ընդ որում, ԱԺ հնաբնակ պատգամավորները դժվարանում էին հիշել, թե վերջին անգամ երբ են ՀՀԿ-ականներն այդպես ակտիվ եղել: Հարց էին տալիս անգամ այնպիսի պատգամավորներ, որոնց ԱԺ-ում ելույթ ունենալիս տեսնելը կարելի է համարել «մեծ շքեղություն»: Իսկ ԱԺ դահլիճում տեղի ունեցածից պատգամավորներից շատերի մոտ տպավորություն էր, որ այսպես իշխանությունները որոշել են ժամանակ խլել ընդդիմադիր խմբակցություններից, քանի որ ընդդիմադիրներն առաջնահերթության իրավունքով են բանավոր հարցերը տալիս: Նաեւ երեկ տեղեկություններ կային, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը որոշել է սուր հարցադրումներով պարզապես ռմբահարել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ու ՀՀԿ-ն գտել էր ԲՀԿ-ի հերթը հետ գցելու ձեւը: Եվս մեկ հանգամանք. ասում են՝ ՀՀԿ-ական նախարարները խնդրում են իրենց կուսակից պատգամավորներին` իրենց գոնե գրավոր հարցեր տան, հետո դրանք հնչեցնեն ԱԺ դահլիճից, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե իրենք՝ որպես նախարար, լավ էլ աշխատում են՝ ձեռքի հետ Ս. Սարգսյանի աչքը մտնելու եւ իրենց համար պաշտոնավարման հետագա ժամկետ ապահովելու համար:
ՇՈՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ