Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացմանն ու քարոզարշավ անցկացնելուն, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ դեմ են փոփոխություններին, քանի որ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում մաքուր պառլամենտական հանրապետություն չենք ստանա:
Բագրատյանի պնդմամբ` հաջողված երկրների 80 տոկոսը դեմոկրատական է: Նրա խոսքով` փոփոխությունները ոչ միայն Սերժ Սարգսյանի վերարտադրության համար են արվում, այլև Ղարաբաղի հարցի հետ են կապված:
«Ես քցել բռնել եմ, որ փոփոխությունները նաև Ղարաբաղի հարցի հետ են կապված, ասաց Բագրատյանը` հավելելով,- Սահմանադրություն 8-րդ հոդվածով բոլոր կրոնները հավասար են, բայց 10-րդ հոդվածով` բացառիկ է: Հանձնաժողովը բացառիկ բառը «էքսկլյուզիվ» է թարգմանել, ինչը բարկացրել է Վենետիկի հանձնաժողովին: Պետք է թարգմանեին յունիք: Այսինքն այս մակարդակի աշխատանքի մասին է խոսքը:
Անդրադառնալով քարոզարշավ իրականացնելուն` Բագրատյանը ասաց. «Մենք մեր անելիքն անում ենք, ով ուզում է թող գա միանա»: