Ընտրացուցակների՝ ուռճացված լինելու օրինակ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին ՀՀ ոստիկանությունը տարբեր առիթներով հայտարարում է, թե ընտրացուցակների ուռճացված լինելու մասին փաստեր չկա, դրանց լինելու դեպքում իրենք պատրաստ են համապատասխան շտկումներ կատարել: Ընդդիմադիրներն էլ հրաժարվում են գնալ ոստիկանություն ու փաստեր ներկայացնել: «Ժողովուրդ» օրաթերթը ուռճացման մեկ օրինակ է ներկայացնում. Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով իրենց մոտ գրանցված է 362 հազար 532 ՀՀ քաղաքացի:

Ցանկության դեպքում ոստիկանությունը կարող է այդ քաղաքացիներին հանել ընտրողների ցուցակներից: Ավելին՝ կարող է ՌԴ իրավապահներից խնդրել եւ ստանալ նաեւ ՀՀ եւ ՌԴ քաղաքացիություն ունեցող այն անձանց տվյալները, որոնք հաշվառված եւ բնակվում են Ռուսաստանում: Կարող են այլ երկրներում հաշվառված ՀՀ քաղաքացիների տվյալները եւս ստանալ: Բայց չեն անում, քանի որ այդ դեպքում ընտրողների ցուցակը մոտ 1 մլն-ով կպակասի եւ ընտրակեղծարարության հնարավորություններն էլ կնվազեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս