ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին մսամթերքի, ներառյալ երշիկեղենի արտադրության ծավալները նվազել են 8.6 տոկոսով:
Երշիկի արտադրությամբ զբաղվող որոշ գործարարների կարծիքով` պատճառը սպառման ծավալների անկումն է, ինչն իր հերթին պայմանավորված է մարդկանց գնողունակության նվազելու փաստով: