Չեմ ընդունում ՄԻՊ-ի գնահատականները, քանի որ այդ լիազորությունը չունի. Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում այսօր շարունակվել են 2016թ. պետական բյուջեի քննարկումները: Այսօր ներկայացվեց նաև կրթության համակարգին տրամադրվող գումարները: Քննարկման ժամանակ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին հարց ուղղեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ով խոսեց կրթական համակարգից և մեջբերեց Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը, ըստ որի կրթական համակարգում կան լրջագույն խնդիրներ: Բիշարյանը նախարարից հետաքրքրվեց` չեն պատրաստվում փոփոխություններ կատարել համակարգում:

Արմեն Աշոտյնաը նախ նշեց, որ չի ընդունում այն գնահատականները, որոնք տրվում են որևէ կառույցի լիազորությունների շրջանակներից դուրս:  «Ես չեմ ընդունում այն գնահատականները, որոնք այդ ինստիտուտի մանդատից դուրս են, քանի որ այդ լիազորությունը  չունի:   Կարող ենք դժգոհել, կարող ենք ասել ճնշումս բարձր է, բայց մինչև չչափես՝ չես իմանա՝ բա՞րձր է, թե՞ չէ», – նշեց նա և ընդգծեց, որ ինքը 7-րդ տարին է ` ինչ նախարար է, սակայն իրեն երբեք թույլ չի տվել գնահատականներ տալ:

Նշենք, որ Անդրեասյանի զեկույցում խոսվել էր նաև կրկնուսույցների մասին և նշվել որ 100-ից 4-ն են բուհ ընդունվում առանց կրկնուսույցի: Արմեն Աշոտյանին զարմացրեց այս թվերը, նա հայտարարեց` անհայտ է, թե Կարեն Անդրեասյանը որտեղից է դրանք վերցրել:  Նա խոստացավ կրկնուսույցների մասին միջազգային պրակտիկան առաջիկայում ներկայացնել, որպեսզի պարզ դառնա, որ տվյալներն ուռճացվում են:




Լրահոս