Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վստահ է, որ միջազգային հանրությունը երբեք չի ընդունի Ղրիմի անեքսիան, և այն կվերադարձվի Ուկրաինային: Այս մասին նա հայտարարել է Conflict Zone ծրագրի շրջանակներում, որը կթողարկվի նոյեմբերի 11-ին DW հեռուստաալիքի եթերում:
«Եթե մենք համակերպվենք և ընդունենք, ապա դա կլինի անվտանգության գլոբալ համակարգի խախտում և ոչնչացում: Ինչպես 1938-ին»,-նշել է նա՝ օրինակ բերելով Ավստրիայի անշլյուսը նացիստական Գերմանիային:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի համար անվտանգության միակ երաշխիքը ՆԱՏՕ-ին անդամակցությունն է:
Խոսելով Դոնբասում կոնֆլիկտի կարգավորման մասին` Ուկրաինայի նախագահը խոստացել է, որԿիևը ժամանակին կկատարի Մինսկի համաձայնագրերի բոլոր դրույթները:
Թարգմանիչ` Քրիստինե Պողոսյան