Մերձավոր Արևելքում զարգացումներն արագ են ընթանում և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան կապված է նաև սրա հետ: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը:
«Կարևորում եմ նաև Սերգեյ Լավրովի հստակ կարծիքը ԵԽԽՎ-ում քաղաքական հանձնաժողովում քննարկված նախագծի հետ: Սա նաև մեսսիջ է, և կարևոր է այն, որ ամերիկյան կողմը նույնպես ոչ դրական էր արտահայտվել նման նախագծի առնչությամբ», – նշեց նա:
Հավելենք, որ վերջերս ռուսական լրատվամիջոցների կողմից հաճախ է շրջանառվում այն տեսակետը, որ պետք է գրավված տարածքները վերադարձվեն Ադրբեջանին: Այս առումով Շահգելդյանը նշեց, որ այդպիսի խոսակցություն այժմ չկա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան