«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը որոշել է առաջ քաշել հարազատ փեսային՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանին: Սպասվում է, որ առաջիկայում ՀՀԿ խմբակցության ղեկավարի դստեր ամուսինը կդառնա Ազգային ժողովի պատգամավոր եւ կհայտնվի աներոջ ղեկավարած խմբակցության մեջ:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում կարող է հայտնվել Արմեն Բաղդասարյանը՝ «Ալյումինի Արմենը», որը հայտնի է սկանդալային պատմությունների մեջ հայտնվելու զարմանալի ունակությամբ:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Աջափնյակ համայնքի 3-րդ գյուղ (Սիլիկյան) կոչվող թաղամասում լուրջ բախում էր տեղի ունեցել ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: ՀՀԿ շտաբի ներկայացուցիչ Արմեն Բաղդասարյանը «ռազբորկայի» էր կանչել ԲՀԿ շտաբի պետ Վահան Կարապետյանին՝ հրահանգելով ԲՀԿ բոլոր շտաբները հանել տարածքից: «Էս իմ թաղն է, իմ տարածքն է: Պետության գլխավոր դատախազն է իմ մեջքին, ինչ ուզեմ՝ կանեմ»,- հայտարարել էր նա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում