Բելգիական DH պարբերականը հրապարակել է ոմն Հասնա Աիթբուլահսենի լուսանկարը, ով, ենթադրաբար մահապարտ է եղել և պայթեցրել է ինքն իրեն Փարիզի Սեն-Դենի արվարձանում ոստիկանության հատուկ գործողությունների ընթացքում, փոխանցում է Gazeta.ru-ն:
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ նա 26 տարեկան էր, հետաքրքրված էր ջիհադով և սոցցանցերում հայտնել էր Սիրիա մեկնելու իր պլանների մասին:
Ավելի վաղ հաղորդվում է, որ կինը, ով պայթեցրել է ինքն իրեն ոստիկանության հատուկ գործողությունների ընթացքում, Ֆրանսիայի պատմության մեջ առաջին կին մահապարտն է դարձել:
Նա նաև ներգրավված էր Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած իսլամիստների կողմից կազմակերպած ահաբեկչություններին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան