Ռուսաստանը պետք է ցույց տա Թուրքիային իր տեղը. Der Tagesspiegel

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտասահմանյան ԶԼՄ-ները վստահ են, որ Թուրքիան վտանգի է ենթարկել իր տնտեսական և քաղաքական դիրքը՝ սրելով Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այժմ տարածաշրջանում նրա դերն էապես թուլացել է, գրում է Der Tagesspiegel պարբերականը:

«Վտանգի տակ են ոչ միայն ռուս-թուրքական հարաբերությունները, Ռուսաստանից գազի մատակարարումն ու Սիրիայում բուֆերային գոտի ստեղծելու Թուրքիայի պլանները: Էրդողանը աջակցում է «նոր Թուրքիա» գաղափարին, որը որպես տարածաշրջանային ինքնուրույն գերտերություն իր շահերն է հետապնդում Մերձավոր Արևելքում»,-գրում է Der Tagesspiegel-ի լրագրող Թոմաս Զայբերտը:

Լրագրողի կարծիքով` իր հզորության մասին Թուրքիայի բոլոր հայտարարություններն անհիմն են: «Նման հայտարարությունները փաստացի հիմքեր չունեն, իսկ իրականում Թուրքիան Սիրիայում չի կարող հակազդել Ռուսաստանին»,-հավելում է հոդվածի հեղինակը:

Բացի այդ, հոդվածի հեղինակը նշում է, որ նրանք, ովքեր ծաղրում են «ռուս արջին», պատասխան կտան: «Անկարան նախ խաղաղության կոչ է անում, իսկ հետո խոսում ագրեսիվ քաղաքականության շարունակման մասին՝ իր օդային տարածքը խախտած ինքնաթիռների նկատմամբ»,-հավելում է Զայբերտը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս