Եվրամիությունը, փորձելով լուծել ներգաղթյալների խնդիրը, Թուրքիային €3 մլրդ է խոստացել, եթե վերջինս ուժգնացնի ներգաղթյալների հոսքի վերահսկողությունը, փոխանցում է «Գազետա»-ն:
Բացի €3 մլրդ գումարից, ԵՄ-ն հավելում է նաև թուրքերին առանց վիզային ռեժիմի տրամադրման հնարավորությունը 2016թ. աշնանից:
11 տարվա ընթացքում ԵՄ-Թուրքիա առաջին երկկողմ գագաթաժողովն ավարտվել է թուրքական տարածքով ներգաղթյալների հոսքի դադարեցմանն ուղղված համաձայնագրի ստորագրմամբ:
Թուրքիան արդեն մոտ 2 մլն ներգաղթյալ է ընդունել Սիրիայից:
2015թ. ընթացքում մոտ 1,5 մլն ներգաղթյալ է ժամանել ԵՄ, որոնց մեծ մասը՝ հենց Թուրքիայի միջով:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան