Հայտնի է, թե ինչ է քննարկվել Փարիզում Պուտին-Օբամա հանդիպման ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Փարիզում ընթացող կլիմայի փոփոխության հարցով համաժողովի շրջանակներում մի քանի թեմա են քննարկել: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Քննարկվել է Սիրիայի, Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաև ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի կործանման դեպքը:

«Օբաման ցավակցություն է հայտնել՝ կապված Սու-24-ի կործանման հետ, որը խոցվել է Սիրիայում թուրքական ռազմաօդային ուժերի կողմից»,-Պեսկովի խոսքն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը:

Հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հրաժարական տա՝ Սիրիայում քաղաքական կարգավորման շրջանակներում:

Պեսկովը նաև հայտնել է, որ հանդիպման ընթացքում Պուտինը և Օբաման նշել են սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման, ինչպես նաև Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնագրի իրականացման անհրաժեշտությունը:

Ինչպես արդեն հայտնել ենք, կես ժամից ավել տևած Պուտին-Օբամա հանդիպումն ավարտվել է:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս