Ռուսաստանի պաշտպանության նախարարը «թաքուն» ա՞յց է կատարել Հայաստան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ըստ շրջանառվող տեղեկությունների, նախօրեին գտնվել է Հայաստանում: Նշվում է նաեւ, որ ՌԴ նախարարի այցելությունը Հայաստան «թաքուն» է պահվում հանրությունից ու որեւէ մեկի համար պարզ չէ, թե ինչն է եղել նախարարի այցելության նպատակը: ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեցին ՌԴ ՊՆախարարի այցելության լուրը՝ հավելելով, որ եթե նման հանդիպում լիներ, լրատվամիջոցներն այդ մասին կիմանային»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս