ՀԱՐՑ. Ես ունեմ մի փոքրիկ կազմակերպություն, որը գրանցված է Դիլիջան քաղաքում: Հիմա ցանկանում եմ իմանալ, թե մաքսային ձեւակերպումներ, մաքսային գործարքներ կատարելու համար որտեղ կարող եմ դիմել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հովհաննես Միրզոյանի հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ այս դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 09.06.2005 թվականի ընդունված «Մաքսային մարմինների տեղակայման վայրերը եւ մաքսատների գործունեության տարածքները հաստատելու մասին» թիվ 865-Ն որոշման դրույթներով: Համաձայն դրանց՝ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածք են համարվում Լոռու եւ Տավուշի մարզերի վարչական տարածքները:
մաքսային ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր ընթերցողը թերեւս ճիշտ կաներ՝ իր մաքսային պարտավորությունների եւ կառույցի գտնվելու վայրի հետ կապված հարցերը տարածքային հարկայինից ճշտեր: Ամեն դեպքում, կարծում ենք, որ մաքսային կառույցի պատասխանը նրան կօգնի: