Հռոմի պապը 2016-ին Հայաստան այցի հույս է հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հաստատել է, որ հրավեր է ստացել Հայաստան այցի մասին. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես խոստացել եմ 3 պատրիարքների: Խոստումը կա, սակայն համոզված չեմ, թե արդյոք կարող եմ իրականացնել այն»,-ասել է քահանայապետը Կենտրոնական Աֆրիկայի հանրապետության մայրաքաղաք Բանգիից Հռոմ թռիչքի ժամանակ ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ընթացքում:

Հռոմի պապը հայտնել է, որ հաջորդ այցը կլինի Մեքսիկայում:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտադիր է կրկին վերադառնալ Աֆրիկա, Պապն ասել է. «Չեմ կարող ասել: Ես ծեր եմ նման ուղևորությունների համար»:

Քահանայապետը, ով 2 շաբաթից կդառնա 79 տարեկան, նշել է, որ կայցելի այն քաղաքներ, որտեղ երբեք չեն այցելել Հռոմի պապերը:

Հարկ է նշել , որ Հռոմի պապը բազմիցս Հայաստանը քրիստոնեության բնօրրան է անվանել: «Հայերն աշխարհում առաջինն են ընդունել քրիստոնեությունն ու հետապնդվել իրենց կրոնական համոզմունքների համար»,-բազմիցս հայտարարել է Հռոմի պապը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս