Ժիրայր Սեֆիլյանն ընդունել է հանրաքվեի ԵԱՀԿ ԺՄԻԳՀ դիտորդական խմբի ներկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ 2015թ դեկտեմբերի 2-ին Ընդդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը Շտաբի գրասենյակում ընդունեց հանրաքվեի ԵԱՀԿ ԺՄԻԳՀ դիտորդական խմբի ներկայացուցիչներին՝ խմբի ղեկավար Դուգլաս Բրյուս Վեյքի ղեկավարությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մոտեցումները Սահմանադրության փոփոխություններին, հանրաքվեին և ճակատի քարոզչական գործունեությանը:

Շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ Հայաստանում հաստատվել է բռնատիրություն, ժողովրդի իշխանությունը յուրացված է, ընտրությունները վերածվել են ռեժիմի վերարտադրության մեխանիզմի, իսկ կուսակցությունների մեծ մասը գտնվում են ռեժիմի վերահսկողության ներքո ուստի Հայաստանում հնարավոր չէ դասական մեթոդներով զբաղվել քաղաքական գործունեությամբ և արդյունքի հասնել ընտրություննների կամ հանրաքվեների միջոցով:

Նա նաև տեղեկացրել է «Նոր Հայաստան» ճակատի քարոզչական գործունեության արդյունքները նշելով, որ այն հիմնական միտված է եղել ընդդդիմադիր քաղաքական ուժերի համախմբման և ժողովրդի մոբիլիզացիայի միջոցով հանցավոր ռեժիմին հեռացնելու և նրա նախաձեռնած սահամանադրական փոփոխուփյունները կասեցնելու նպատակին: Ժիրայր Սեֆիլյանը ներկայացրել է նաև այդ նպատակին հասնելու ուղությամբ «Նոր Հայաստան» ճակատի և ՙ«Ոչ»-ի շտաբի սերտ համագործակցությունը նշելով, որ որոշակի պահից սկսած նրանք կարող են հանդես գալ միասնական մարտավարությամբ:




Լրահոս