ՊԲ-ն վերջապես հայտնեց վիրավորված զինվորի մասին լուրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վիրավորում է ստացել 1993թ. ծնված Իսրայել Գառնիկի Թարվերդյանը: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 24-ին, սակայն ՊԲ-ն այսօր է հաղորդագրություն տարածել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները տեղեկացերլ էին, որ ապրիլի 24-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի զորամասերից մեկում՝ հայ-ադրբեջանական սահմանին, կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով զինվոր է վիրավորվել: Գյուղապետը, լսելով տեղեկությունը, զարմացած ասել է, թե վիրավորված զինվորը հենց իր բարեկամն է. “Նրանք մեր կողքի տանն են ապրում, բայց այդ մասին չգիտեմ՝ տեղյակ են, թե` ոչ: Ես առաջինը Ձեզանից եմ լսում այդ մասին”:
 
Ավելի ուշ, երբ համայնքապետը զրուցել է վիրավոր զինվորի հարազատների հետ, “Ժողովուրդ”-ին տեղեկացրել է, որ ընտանիքի անդամները ևս տեղյակ չէին կատարվածից և, լսելով լուրը, շտապել են Արցախ:




Լրահոս