«Իսլամական պետության» առաջնորդը երկրորդ տեղն է զբաղեցրել Time-ի՝ «Տարվա մարդ» անվանակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին զբաղեցրել է երկրորդ տեղը Time-ի՝ «Տարվա մարդ» անվանակարգում:

Այս մասին ասվում է ամսագրի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում է, որ ըստ Time-ի՝ «Տարվա մարդ» է ճանաչվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Դեկտեմբերի 7-ին ամերիկյան ամսագիրը հրապարակել էր «Տարվա մարդ» անվանակարգի թեկնածուների կարճ ցուցակը, որոնց թվում՝ համաշխարհային առաջնորդներ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Եվս մեկ թեկնածու՝ ամերիկացի գործարար Դոնալդ Թրամփը, ով իր թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնում:




Լրահոս