Երեվանի քաղաքապետը Երեվան քաղաքի վարչապետն է. Օսկանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 2-ին, Ազատության հրապարակում հանրահավաք է կազմակերպել “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն իր խոսքում մասնավորապես նշեց.
“Հիմա, երբ ընտրարշավը հասել է ավարտին, ես կցանկանայի ամփոփել այս ընտրապայքարի ընթացքում “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ներկայացրած գաղափարական գլխավոր ուղերձները:
1. Սա քաղաքական նշանակության ընտրություն է: Երբ ԲՀԿ-ն առանձին կամ ոչ իշխանական մյուս ուժերի հետ համագործակցությամբ քաղաքի իշխանությունը վերցնի, քաղաքական համակարգում կստեղծվի լրջագույն քաղաքական հակակշիռ, որը և կլինի հանրապետությունում խորքային, համակարգային փոփոխությունների սկիզբը:
2. Ինչու չէ,Երևանի ավագանու ընտրությունները նաև տնտեսական նշանակության ունեցող ընտրություններ են: Երևանն իր տնտեսական հնարավորություններով, քաղաքապետի և ավագանու սահմանադրական լիազորություններով կարող է ոչ թե կատարողի դերում լինել, այլ՝ թելադրողի: Վարդան Օսկանյանը նաև պատկերավոր կերպով ասաց, որ Երևանի քաղաքապետը Երևան քաղաքի վարչապետն է:
3. ԲՀԿ-ի հաղթանակի դեպքում Վարդան Օսկանյանը խոստացավ առաջին հերթին փոխել քաղաքի կառավարման փիլիսոփայությունն ու մոտեցումները: Նկատեց նաև, որ Երևանի բյուջեից կորուստներն ու մսխումները շատ են, իսկ իրենք նվազագույնի կհասցնեն այդ կորուստները: 
Վերջինս նաև ընտրարշավի ավարտին վստահ է, որ մեր հասարակությունը գիտակցում է այս ընտրությունների կարևորությունը: 
lurer .com




Լրահոս