ԱՄՆ-ն «սառը պատերազմ» է հայտարարում Ադրբեջանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Կոնգրեսում Հելսինկյան հանձնաժողովի կողմից պատրաստած օրինագիծը մարտահրավեր է՝ ուղղված Ադրբեջանի դեմ, գրում է Haqqin.az-ը:

Ադրբեջանական կայքը հայտնում է, որ օրինագիծը կոչված է անհապաղ դադարեցնել ադրբեջանական կառավարության հետ տնտեսական բոլոր հարաբերությունները, ներառյալ՝ էներգետիկ ոլորտում համագործակցությունը: Օրինագիծը նախատեսում է նաև ֆինանսավորման արգելք, ներառյալ՝ հումանիտար և բժշկական:

Ինչպես գրում է կայքը՝ սա դեռ ամենանենգ և ամենաստոր ամերիկյան օրինագիծը չէ: Խոսքը նաև Ազատության աջակցության մասին (Freedom Support Act) օրենքում 907-րդ մասից վետոյի հանելու մասին է, որը ենթադրում է Ադրբեջանի կառավարությանն աջակցության տրամադրման սահմանափակում՝ «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ էմբարգոյի սահմանման և ագրեսիայի այլ դրսևորումների պատճառով»:

Օրինագիծը ենթադրում է նաև գործունեության ծավալման արգելք՝ Ադրբեջանում ԱՄՆ առևտրի և զարգացման գործակալության (Trade and Development Agency) նկատմամբ: Բացի այդ, ԱՄՆ ղեկավարությունն առաջարկում է արգելափակել Ադրբեջանի բոլոր օրինագծերը միջազգային առաջատար ֆինանսավարկային կազմակերպություններում՝ Արժույթի միջազգային հիմնադրամում, Համաշխարհային բանկում և այլն:

Սառեցվում են Ադրբեջանի կառավարության, նրանց հարազատների բոլոր հաշիվները: Կալանք է դրվում երկրի անշարժ գույքի վրա:

Haqqin.az-ը նշում է, որ օրինագծի ընդունման դեպքում բոլոր գործարարները, ովքեր սերտ կապեր ունեն Ադրբեջանի ղեկավարության հետ, նույնպես կբախվեն արգելքների և հաշիվների սառեցման հետ ոչ միայն Վաշինգտոնում, այլև ողջ Արևմուտքում:

Ադրբեջանում համոզված են, որ մինչ այս ԱՄՆ կառավարությունը նման կոշտ և թշնամական օրինագիծ չէր կիրառել որևէ երկրի նկատմամբ, ներառյալ՝ Ռուսաստանն ու նույնիսկ Իրանը: Իսկ ԱՄՆ կարելի է մեկնել միայն Ղարաբաղի հարցով բանակցություններին մասնակցելու համար:

Հոդվածի հեղինակը քիչ հավանական է համարում, որ Կոնգրեսը չի ընդունի այդ օրինագիծը: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է իրականացնել իր գլխավոր առաքելությունը, այն է՝ ցանկացած ճանապարհով հասնել ներկայիս իշխանության սկզբունքների տապալմանը: «Եվ եթե Ռուսաստանի նման երկրի հանդեպ դեռևս 2012թ. պատժամիջոցներ սահմանվեցին, ապա Ադրբեջանի հարցում ոչ մի կասկած չի լինի: Կքվեարկեն, և գործը ավարտին կհասցնեն»,-եզրափակում է հոդվածի հեղինակը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս