ԲՀԿ-ն որոշեց վերցնել մանդատները. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը zham.am-ի  հետ զրույցում հայտնեց, որ երկար քննարկումներից հետո ԲՀԿ-ն որոշեց Երեւանի ավագանու ընտրություններում ձեռք բերված 17 մանդատները հետ չվերադարձնել. “Որպես այդպիսին՝ խորքային քննարկումներ չեն եղել,  եղել է տեսակետ, որ պետք չէ վերցնել մանդատները, բայց գերակշռող էր այն տեսակետը, որ մենք բարոյական պարտավորություն ունենք այն հարյուր հազար երեւանցիների առջեւ, ովքեր իրենց վստահության քվեն տվել են ԲՀԿ-ին: Որոշվել է վերցնել մանդատները եւ փորձել Երեւանի ավագանիում բարձրացնել այն հարցերը, որոնք այսօր հրատապ կանգնած են Երեւանի եւ երեւանցու առջեւ: 
Հստակ կա Գագիկ Ծառուկյանի հանձնարարականը բոլոր նրանց, ովքեր ներկայացված կլինեն Երեւանի ավագանիում, որ իրենց հիմնական աշխատատեղը ոչ թե իրենց փափուկ հանգիստ, կոմֆորտ աշխատասենյակներն են լինելու քաղաքապետարանում, այլ` Երեւանի փողոցներում եւ բակերում, պետք է շարունակեն շփվել երեւանցու հետ եւ բոլոր խնդիրները, որ կան` բարձրացնել: Մենք այս ընթացքում տեսանք, թե ինչ լրջագույն խնդիրներ կային քաղաքում, հատկապես` Կենտրոնից դուրս գտնվող թաղերում եւ բակերում, և դրանք բոլորը պետք է փորձել բարձրացնել Երեւանի ավագանիում”: 
Բանախոսը հայտնեց նաև, որ ԲՀԿ ցուցակի առաջին երեք տեղերը` Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը և Աբրահամ Մանուկյանը ինքնաբացարկ կներկայացնեն, իսկ այսօր` օրվա վերջում, հայտնի կլինեն բոլոր 17 ավագանու անդամների անունները: 




Լրահոս