Թուրքերը չեն հավատում Էրդողանի մասին պատմությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական սոցցանցերում ակտիվ քննարկում են նախօրեին թուրքական լրատվամիջոցների կողմից հրապարակած տեսանյութը, որում երկրի նախագահն ինքնասպանության փորձ է կանխում:

Ինչպես հայտնում են թուրք լրագրողները, Սիիրտ քաղաքի բնակիչը որոշել էր ցած նետվել Ստամբուլում Բոսֆորի կամրջից ընտանեկան խնդիրների պատճառով: Սակայն որոշ ժամանակ անց դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը:

Թուրքիայի նախագահի ավտոշարասյունը կանգնել է, և տղամարդը, խոսելով նախագահի հետ, հետ է կանգնել իր որոշումից:

Սակայն Թուրքիայի բնակիչների մեծ մասը կարծում է, որ դա «բեմադրություն» է եղել: Ինչպես նաև սոցցանցերում գրում են, որ նախագահի ավտոմեքենան երբեք չի կանգնի դեպքի վայրում, եթե նախագահի վրա հարձակման վտանգ լինի:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս