Հարուցվել է քրգործ` այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում հարուցվել է քրեական գործ` թիվ 03/19 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիվ 03/19 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղարի կողմից ստացված հաղորդման հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ թվով 4 անձինք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բնակիչներ չլինելով եւ նշված ընտրատեղամասում քվեարկելու իրավունք չունենալով, փորձել են քվեարկել այդ ընտրատեղամասում:
Նյութերի նախապատրաստման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի հանձնարարությամբ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս