Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ամեն տարի կարողացել է տոնական օրերն իր ընտանիքի հետ միասին ջերմ դարձնել` անկախ նրանից թե ինչ է եղել տոնական սեղանին, կամ ինչ նվերներ են ստացել հարազատները:
Armlur.am-ի հետ զրույցում նախարարը նշեց, որ միշտ հույսերով են դիմավորում Ամանորը և դեկտեմբերի 31-ի գիշերն ընտանիքի անդամների հետ միասին ամփոփում տարին:
«Ես երբեք չեմ տեսել կոկորդիլոս սեղանին: Մայրս, կինս շատ լավ պատրաստում են, մեզ համար միշտ տոն է եղել մայրիկիս կողմից պատրաստած ուտեստները, որոնք զարդարել են սեղանը», – հավելեց նա:
Մանրամասները` տեսանյութում