Հունվարի 5-ին, ժամը 08.55-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հաղթանակ կամրջից դեպի Հրազդան մարզադաշտ տանող ճանապարհին՝ կամրջի տակ, աշխատանքներ իրականացնելիս գազատար խողովակից առաջացել է արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ վնասվել է գազատար խողովակը, ինչի հետևանքով առաջացել է գազի արտահոսք:
Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն:
***
Հունվարի 5-ին, ժամը 08.10-ին ահազանգ է սատցվել, որ Երևանի Իսահակյան թաղամասի թիվ 2/1 շենքի բնակարաններից մեկից ջրալցվում է մեկ այլ բնակարան, ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները շենքի մուտքից դադարեցրել են ջրամատակարարումը: