Վանաձորի քաղաքապետը հրապարակային ներողություն կխնդրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հաստատել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումը` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ: Հանձնաժողովն առաջարկել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին հստակ և աներկբա տեքստով հրապարակային ներողություն հայցել այն անձանցից, ում վիրավորել է իր արտահայտությամբ և տեղադրել այդ տեքստը Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում: 
Հիշեցնենք, որ Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետը 2013 թ. փետրվարի 21-ին “Հետք օնլայն” էլեկտրոնային էջում հրապարակել էր. “Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր. Վանաձորի քաղաքապետե վերնագրով հոդվածը, որտեղ պարզաբանել էր Վանաձորում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը և նշել. “Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում` ինչ է անումե: Իսկ լրագրողի այն հարցին, թե միգուցե ՀՀԿ տեղական կառույցներն են բացթողումներ ունեցել նախընտրական քարոզչությն ընթացքում և քվեարկության օրը, Վանաձոր համայնքի ղեկավարը պատասխանեց. 
“Չէ, ամեն ինչ նորմալ է եղել, պարզապես ժողովուրդը չի հասկանում, էլի, ինքն ինչ պիտի է անի, որ ավելի լավ կյանքում հայտնվի: Անընդհատ ուզում է 0-ից սկսի, անընդհատ 0-ից սկսելով` միշտ գալիս է հասնում մինչև +1”: Նշենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տված բացատրություններում Վանաձորի քաղաքապետ Ս. Դարբինյանը նշել է, որ լրագրողի տված հարցին պատասխանելիս ոչ տեղին օգտագործել է ,անգիտակիցե բառը` բնավ մտադրություն չունենալով վիրավորել որևէ մեկի, առավել ևս հանրության մի մասի ինքնասիրությունը: Վանաձորի քաղաքապետը դեռևս հայտարարությամբ հանդես չի եկել: 
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի լրատվության բաժին




Լրահոս