«Ժողովուրդ» օրաթերթի` 2013թ. 77-րդ համարում հրապարակված «ՔԿԱԳ-ը խաբո՞ւմ է» վերնագրով հոդվածին արձագանքել է Արաբկիրի ՔԿԱԳ վարիչ Կ. Լ. Շահբազյանը: Ըստ նրա` քաղաքացի Լիանա Արայի Աֆրիկյանն ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար ՔԿԱԳ Արաբկիրի տարածքային բաժին դիմում է ներկայացրել ոչ թե մարտի 4-ին, այլ ապրիլի 3-ին (կից ներկայացված են քաղաքացու դիմումի եւ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ Արաբկիրի մասնաճյուղում վճարված պետական տուրքի անդորրագրի պատճենները): Թեեւ օրենքով սահմանված կարգով ՔԿԱԳ տարածքային բաժինը վերոնշյալ փաստաթուղթը պարտավոր է տրամադրել 3 օրվա ընթացքում, սակայն հաջորդ օրը՝ ապրիլի 4-ին, Լիանա Աֆրիկյանը ՔԿԱԳ Արաբկիրի տարածքային բաժնից ստացել է իր տեղեկանքը, ինչի դիմաց ստորագրել է ամուսնության բացակայման առկա տեղեկանքների գրանցամատյանում:
Մինչդեռ Լ. Աֆրիկյանը մեզ տեղեկացրեց, որ երկրորդ անգամ համապատասխան վճարներ կատարելուց եւ 3 օր սպասելուց հետո է վերջապես ստացել իր տեղեկանքը:
ԱՐՁԱԳԱՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ