«Մուսալեռ»-ում սպանության մեջ մեղադրվող Արմեն Պառավյանը կալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ հունվարի 6-ին «Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով հունվարի 9-ից հետախուզվող Ա.Պառավյանն հունվարի 11-ին ներկայացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից ArmLur.am-ը տեղեկացավ, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 11-ին, ժամը 12.45-ին, Արմեն Պառավյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Արմեն Պառավյանը կալանավորված է:
Քննությունը շարունակվում է:




Լրահոս