ԱՄՆ-ն աշխարհի ամենահզոր երկիրն է. Օբամա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն աշխարհի ամենահզոր երկիրն է, և ոչ մի այլ պետություն չի հասնի նրա հզորությանը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Օբաման՝ Կոնգրեսին ուղղված իր ամենամյա ուղերձի ժամանակ. փոխանցում է Lifenews-ը:

«Ամերիկայի տնտեսության անկման մասին բոլոր խոսակցությունները քաղաքական դատարկաբանություն են, և ինչպես և այն հռետորաբանությունը, որ մեր թնշամիները ուժեղանում են, իսկ Ամերիկան՝ թուլանում: ԱՄՆ-ն աշխարհի ամենահզոր երկիրն է, և վերջ: Ոչ մի երկիր չի կարող հարձակում գործել մեր երկրի վրա, քանի որ գիտի, որ կձախողի»,-հայտարարել է Օբաման:

Իր ելույթում նա նաև անդրադարձել է աշխարհում ահաբեկչական սպառնալիքի խնդիրների, Սիրիայում և Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը: Նա, մասնավորապես, կարծիք է հայտնել, որ օգնելով Ուկրաինային՝ Նահանգներն ամրապնդում է աշխարհակարգը:

Օբամայի համար այս ուղերձը վերջինն էր նախագահի պաշտոնում:




Լրահոս