Գեղեցկուհի, «Վիցե միսս Եվրոպա-2005» Լուսինե Թովմասյանն ապրիլի 13-ին անակնկալ կերպով նշանվել է: Լուսինեի ընտրյալը 36-ամյա Արթուր Հովհաննիսյանն է, ում հետ նա ծանոթացել է Ծաղկաձորում դահուկասահքի ժամանակ: esyes.am-ին տված հարցազրույցում Լուսինեն պատմել է. «Արթուրի հետ Ծաղկաձորում սարի վրա դահուկով սահելիս ենք հանդիպել: Ես էլ, ինքն էլ սիրում ենք դահուկով սահել. իհարկե, ինքն ավելի լավ է սահում: Ընտրյալս աշխատում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում եւ ավարտել է Վիրջինիայի համալսարանի համակարգչային գիտությունների ֆակուլտետը»: Լուսինեն նաեւ հավելել է, որ սիրելիից ամուսնության առաջարկություն ստացել է հենց առաջին հանդիպման ժամանակ երեւանյան ռեստորաններից մեկում. «Ասեմ, որ այդ մասին ոչինչ չգիտեի: Ամեն բան շատ յուրահատուկ եւ ռոմանտիկ էր կազմակերպված: Այդ օրն անհնարին է մոռանալ, որովհետեւ ինձ համար չսպասված էր, իսկ իր կողմից ամեն բան հաշվարկված ու պատրաստված էր՝ թե՛ երաժշտությունը, թե՛ վայրը»:
Առաջարկությունից հետո՝ ապրիլի 13-ին, երեւանյան հայտնի ակումբներից մեկում զույգը ոչ ավանդական նշանադրություն է արել՝ մտերիմ մարդկանց նեղ շրջանակով: Այժմ Լուսինեն եւ իր ընտրյալն ԱՄՆ-ում են ու վայելում են իրենց հանգիստը: Հարսանիքը ծրագրում են ամռանը:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ Արթուրը մինչեւ վերջերս ամուսնացած էր ազգությամբ հույն մեկ այլ գեղեցկուհու հետ:
ԱՆՍՊԱՍԵԼԻ ՆՇԱՆՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ