Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով տուժածների թվում հայեր չկան: ArmLur.am-ն այս մասին տեղեկանում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ պայթյուններից մեկն իրականացվել է առևտրի կենտրոնում, մյուսը՝ ՄԱԿ-ի գրասենյակից ոչ հեռու, ինչպես նաև Թուրքիայի և Պակիստանի դեսպանատների մոտ: Որոշ տվյալների համաձայն՝ փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանների և հանցագործների միջև, որի ընթացքում ոստիկան է զոհվել: Վերջին տվյալների համաձայն՝ 17 մարդ է զոհվել: Նրանց թվում՝ 5 ահաբեկիչ, մեկ ոստիկան: