«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով շուրջ 2 ամիս կալանքի տակ մնացած, այնուհետև ստորագրությամբ ազատ արձակված 5 երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել Է։
Նրանցից երկուսը Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Երեմյանի եղբայրներն են՝ Կարեն և Սուրեն Երեմյանները, ովքեր «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերերն են։
Մյուսներն են՝ Արտյոմ Կարապետյանը, Ալեքսեյ Մկրտչյանը, Նարեկ Հովսեփյանը։ Մեր տեղեկություններով՝ տարեվերջին նրանք քննությունն իրականացնող ԱԱԾ-ից տեղեկացել են, որ իրենց նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել Է՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցվել»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի՝ 15.01.16թ. համարում: