Դի Կապրիոն խոստովանել է, որ մեծ հաճույքով կմարմնավորեր Պուտինին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հայտարարել է, որ կցանկանար մարմնավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին նա ասել է գերմանական Welt am Sonntag պարբերականի հետ հարցազրույցում:

«Պուտինը շատ, շատ, շատ հետաքրքիր կերպար կլիներ»,-նշել է «Ոսկե գլոբուսի» եռակի մրցանակակիրը:

Նրա խոսքով՝ շատ ֆիլմեր պետք է նկարահանվեն՝ նվիրված Ռուսաստանի պատմությանը:

Դի Կապրիոն պատմել է նաև 2010թ. Պուտինի հետ հանդիպման մասին, երբ վերջինս զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը: Այն ժամանակ, դերասանի խոսքով, նա խոսել է ՌԴ կառավարության ղեկավարի հետ միայն վագրերի պաշտպանության մասին, այլ ոչ թե քաղաքականության:

Դերասանը հայտնի է իր իտալական, գերմանական և ռուսական արմատներով: Նրա մայրը ծնվել է գերմանացի Վիլհելմ Ինդենբիրկենի և ռուս էմիգրանտուհի Հելենա Ինդենբիրկենի (Ելենա Սմիրնովա) ընտանիքում: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո 2 տարեկան Սմիրնովային ծնողները Գերմանիա են տեղափոխել:




Լրահոս