ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս «Արմավիա» ընկերությունը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են ներկայացնել փաստաթղթեր՝ ընկերության սնանկացման վերաբերյալ: Շատ չանցած՝ «Արմավիա»-ն հայտարարեց նաեւ, թե իրենք ներկայացնելու են ոչ թե սնանկացման դիմում, այլ «առողջացման» ծրագիր: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե այժմ ինչ փուլում է գտնվում գործընթացը, եւ «Արմավիա»-ն երբ է պատրաստվում դիմել դատարան՝ սնանկացման հարցով: «Արմավիա»-ի մամլո ծառայությունից մեզ հայտնեցին. «Դեռեւս իրավաբանները փաստաթղթերն են պատրաստում, որպեսզի դիմեն դատարան: Ուրեմն, առողջացման ծրագրի հետ կապված, կա հետեւյալը՝ հանրային խորհուրդը մեր մասնագետներին խնդրեց ներկայացնել՝ արդյոք մենք տեսնում ենք ինչ-որ ճանապարհներ: Մեր մասնագետները ներկայացրին այն ամենը, որը կոչվում է առողջացման ծրագիր: Իսկ հանրային խորհուրդը պետք է իր եզրակացություններն անի»:




Լրահոս