Մասկերանոն մեղավոր է ճանաչվել և տուգանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խավյեր Մասկերանոն մեղավոր է ճանաչվել հարկերը թաքցնելու մեջ և դատապարտվել մեկ տարվա պայմանական ազատազրկման: Արգենտինացի պաշտպանը կվճարի նաեւ 816 հազար եվրո տուգանք:

Իսպանիայի  օրենսդրությամբ՝ եթե նախկինում դատվածություն չունեցող անձը դատապարտվում է երկու տարուց պակաս ազատազրկման, ապա պատժաժամկետը համարվում է պայմանական:

Պաշտպանը խոստովանել էր, որ հարկային խարդախությունների միջոցով խուսափել է 1.5 միլիոն եվրո հարկերից: 2011-2012 թվականներին Մասկերանոն իշխանություններից թաքցրել է ԱՄՆ-ում և Պորտուգալիայում իր կերպարի օգտագործման իրավունքից ստացած եկամուտները:




Լրահոս