Սուրբ Սարգսի տոնն ու աղի բլիթի խորհուրդը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը` հունվարի 23-ին, Հայ առաքելական եկեղեցին կտոնի Սուրբ Սարգիս զորավարի տոնը, որը Հայաստանում հռչակվել է նաև որպես Երիտասարդների օրհնության օր:

Սրբի անունը կրող եկեղեցիներում պատարագ է մատուցվելու և կատարվելու է երիտասարդների օրհնության արարողություն: Տոնին նախորդել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը, որը տևել է հինգ օր` այս տարի` հունվարի 18-ից 22-ը ներառյալ:

Ըստ ավանդույթի՝ տոնի նախօրեին, այսինքն՝ այսօր, չամուսնացած աղջիկներն ու տղաներն աղի բլիթ պետք է ուտեն, որպեսզի երազում տեսնեն իրենց ապագա կողակցին, ով, ջրով լի գավաթը ձեռքին, կներկայանա իրենց:




Լրահոս