Սանկտ Պետերբուրգում խոզի գրիպից 12 մարդ է մահացել. նրանց թվում նաև երկու հղի կա։ Gazeta.ru-ն հայտնում է, որ Պետերբուրգի բնակիչների շրջանում գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված հոսպիտալացվածների թիվն աճում է։
Սուրբ Գեորգիի հիվանդանոցի բուժական մասի ղեկավար Իգոր Իվանովը հայտարարել է, որ սուր շնչառական վիրուսներով հոսպիտալացվող հիվանդների թիվն ավելանում է, և եթե անհրաժեշտ լինի՝ հիվանդանոցը կարող է աշխատել ուժեղացված ռեժիմով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանկտ Պետերբուրգում արդեն համաճարակ է հայտարարվել։