ԱՌՈՂՋԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրեր առաջ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան Սամվել Փիլոյանը սրտամկանի ինֆարկտ է տարել ու տեղափոխվել Զեյթունի սրտաբանական հիվանդանոց: Դերասանի վիճակն այժմ լավ է, նրան դուրս են գրել հիվանդանոցից, սակայն շարունակում է բժիշկների հսկողության տակ մնալ: Պարզվում է՝ դերասանը նախկինում էլ սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, բայց վիճակը երբեք այսքան լուրջ չի եղել: Այս շրջանում դերասանը հանդես չի գալիս հեռուստասերիալներում, քանի որ, ինչպես ինքն է նշել, համապատասխան առաջարկներ չունի, իսկ Սունդուկյանի անվան թատրոնում կշարունակի խաղալ հունիսի 8-ից հետո:




Լրահոս