Հրազենային վիրավորում ստացած ընկերներից մեկը «Չերեմուշկայում» հեղինակություն է. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ երեկոյան կրակոցներ են հնչել Աջափնյակ վարչական շրջանում: Ինչպես հայտնի է, հրազենային վիրավորում են ստացել և վիրավորնել 36-ամյա Սերգեյ Գրիգորյանն ու 47-ամյա Արթուր Թորոյանը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նրանք ընկերներ են, իսկ Սերգեյ Գրիգորյանը, ով առավել հայտնի է Ֆազ անվամբ, Երևանի «Չերեմուշկա» կոչվող տարածքի հեղինակություններից է. նա այդ տարածքում ճանաչված և հարգված անձնավորություն է:

Թե ինչ միջադեպի մեջ են ընկել երկու ընկեր, այս պահին դեռևս պարզ չէ, համենայնդեպս իրավապահ մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-քննչական համատեղ գործողություններ` հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:




Լրահոս