Սկանդալը տեղի է ունեցել Հռոմում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի և Իտալիայի ԱԳՆ ղեկավար Պաոլո Ջենտիլոնիի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Սրահում ներկա գտնվող լրագրողներից մեկը մեղադրել է ԱՄՆ-ի պետքարտուղարին «Իսլամական պետության» ստեղծման մեջ. գրում է Lifenews-ը:
Մամուլի ասուլիսի ավարտից հետո լրագրողը փորձել է մոտենալ դիվանագետներին և բղավել է. «Դուք եք ստեղծել ԻՊ-ը»: Ականատեսների խոսքով՝ նրա ձեռքին նույն գրությամբ պաստառ է եղել:
Դեպքից հետո նրան շրջափակել է պահակախումը: Հաղորդվում է, որ լրագրողն աշխատում էր իտալական պարբերականներից մեկում: