Բրազիլիայի իշխանությունները մեղադրում են «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարին և նրա հորը՝ հարկեր չվճարելու և փաստաթղթեր կեղծելու մեջ:
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ խախտումները թույլ են տրվել 2006-2013 թվականների միջև ընկած ժամանակահատվածում:
Բրազիլացին ներկայացել էր Իսպանիայի Ազգային դատարան՝ «Սանթոս»-ից տեղափոխության գործարքում կատարված մեքենայությունների գործով: