Իսպանացի քանդակագործ Խոսե Մանուել Լոպես Կաստրոն քարից ստեղծում է աներևակայելի քանդակներ այնպես, կարծես վարպետին հաջողվել է փափկացնել հենց քարի կառուցվածքը և տալ է իր փափագած տեսքը: Նայելով այդ զարմանալի քանդակներին` թվում է` սկսում ես հավատալ, որ հնարավոր է քարը այնպես ձևափոխել, ինչպես ծեփամածիկը:
Իր աշխատանքներում նկարիչը հիմնականում օգտագործում է որձաքար և գրանիտ: Հեղինակի խոսքով` այդ աշխատանքների ժամանակ նրան ոգևորում է քարի կախարդությունը:
Յուրաքանչյուր քանդակի ստեղծման վրա հեղինակը աշխատում է օրեր, գուցե և ամիսներ: