ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նիստը հետաձգվեց. պատգամավորները դեռևս մնացին անպատիժ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր պետք է տեղի ունենար Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստը, որի վարույթում երկու դիմում էր առկա: Սակայն վարույթում առկա հարցերն այդպես էլ չքննարկեցին, քանի որ հանձնաժողովը նիստ չգումարեց:

Ինչպես հայտնի է` փետրվարի 1-ից մեկնարկած ԱԺ քառօրյա նիստում էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ էր նշանակվել Խոսրով Հարությունյանը, ով նշեց, որ ժամկետներ չեն խախտվել, պարզապես այսօրվա նիստում ոչ թե եղած հարցերն են այլ քննարկվել, հարցեր քննարկելու ընթացակագերին վերաբերվող քննարկումներ են եղել:

Հարությունյանը չցանկացավ վարույթում եղած գործերի վերաբերյալ տեսակետ հայտնել, սակայն ընդգծեց, որ իրեն չի կաշկանդում այն հանգամանքը, որ հանձնաժողովի վարույթում գտնվող դիմումները վերաբերվում են նաև Հանրապետական պատգամավորների գործունեությանը:

Հավելենք որ  այսօր հանձնաժողովում պետք է քննարկվեր լրագրող Լիլիթ Լալայանի դիմումն ընդդեմ յոթ պատգամավորի, ովքեր քվեարկել էին ահլ պատգամավորների փոխարեն և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը, որն էլ վերաբերվում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի կողմից արված  «լակոտ» արտահայտությանը:




Լրահոս